Խաղերի հանրագիտարան

Կլաս

«Կլաս»-ը խաղում են ասֆալտին կամ այլ հարթ տարածքում կավիճով գծած քառակուսիների վրա: Խաղի համար մասնակիցները պետք է ունենան փոքր հարմար քար: Քառակուսի վանդակների մեջ հերթականությամբ գրվում են 1-10 թվերը, մասնակիցները հերթականությամբ քարը գցում են թվերի վրա այնպես, որ այն ընկնի վանդակի մեջ, գծերից դուրս չգա: Այնուհետեւ մասնակիցը մեկ ոտքի վրա ցատկելով պետք է հերթականությամբ անցնի բոլոր վանդակներով՝ շրջանցելով այն վանդակը, որտեղ քարն է: Քարը պետք է վերցնի հետ դառնալու ընթացքում: Այն մասնակիցը, որը չի կարողանում քարը նետել ճիշտ վանդակի մեջ, ցատկելու ժամանակ տրորում է գիծը, կանգնում է քարով վանդակի վրա կամ մոռանում է այն վերցնել, «կտրվում» է խաղից եւ շարունակում է խաղալ նույն թվից: Հաղթող է դառնում այն մասնակիցը, որը կարողանում է առաջինն անցնել 1-10-ը ճանապարհը եւ իր համար «տուն» է վերցնում: «Տուն վերցնելու» համար մասնակիցը կանգնում է մեջքով եւ քարը շպրտում դեպի վանդակները: Որ թվի վրա հայտնվում է քարը, այն դառնում է նրա տունը եւ խաղի ընթացքում կարող է երկու ոտքով կանգնել այդտեղ եւ հանգստանալ, իսկ մյուս մասնակիցները խաղի ընթացքում պետք է շրջանցեին նրա «տունը»: Այս խաղը մասնակիցների հստակ թիվ չի պահանջում, այն կարելի է խաղալ անգամ մենակ: