Խաղերի հանրագիտարան
7 քար
Խաղի համար հարկավոր է յոթ տափակ քար եւ գնդակ: Մասնակիցները թիմիերի բաժանվելուց հետո, պետք է որոշեն, թե որն է առաջինը սկսում խաղը: Դրա համար նրանք դիմում եմ մի քանի մեթոդի՝ «ոտք գցել», «չինգաչունգ» կամ «թաց եւ չոր» անելուն:
Խաղը սկսելու համար 7 քարը շարում են իրար վրա: Առաջինը սկսող թիմը կանգնում է շարված քարերից 7 քայլ հեռավորության վրա: Մասնակիցները գնդակը գլորում են քարերի ուղղությամբ՝ փորձելով քանդել բուրգը: Գլորող թիմի անդամներից յուրաքանչյուրն իրավունք ունի ընդամենը մեկ անգամ գլորել գնդակը: Մյուս թիմը կանգնում է քարերի մոտ: Երբ գնդակը գլորող թիմին հաջողվում է քանդել շարված 7 քարը, մյուս թիմը պետք է այդ քարերն արագ-արագ իրար կողք դնի եւ վազի գնդակի հետեւից:
Քարերը քանդած թիմը պետք է փորձի կրկին դրանք շարել իրար վրա, իսկ հակառակորդ թիմը հարվածի գնդակով թիմի անդամներին եւ թույլ չտա անել դա: Ում դիպչի գնդակը՝ խաղից դուրս է գալիս, իսկ եթե կարողանան գնդակն օդից բռնել, պետք է նետեն ինչքան հնարավոր է հեռու եւ շարունակեն խաղը՝ հասցնելով հավաքել 7 քարն իրար վրա, այնուհետեւ ձեռքը պահել քարերի մոտ եւ իրար փոխարինելով հաշվել մինչեւ 40-ը: