Խաղերի հանրագիտարան
Անուն գոռոցի
Խաղի սկզբում որոշվում են պաշտոնները՝ «առաջին գոռացող», «անուն դնող», «մատ պահող», «ազատ քաղաքացի», «շնորհավորող»։ Առաջին անուն գոռացողը գնդակը նետում է դեպի վեր եւ գոռում խաղի մասնակիցներից մեկի անունը, բոլորը վազում են հնարավորինս հեռու։
Մասնակիցը, ում անունը կանչել են, փորձում է բռնել գնդակը։ Եթե անմիջապես օդից է բռնում, ապա գոռում է մեկ այլ մասնակցի անուն, իսկ եթե գնդակը բռնում է գետին ընկնելուց հետո, ապա գոռում է «ստոպ», այնուհետեւ բոլոր մասնակիցները տեղում կանգնում են։ Նա՝ երեք քայլ անելով, մոտենում է իրենից առավել մոտ հեռավորության վրա գտնող մասնակցին ու փորձում գնդակով հարվածել։ Եթե գնդակը դիպչում է, ապա խփվող մասնակիցը ստանում է մեկ ձու (միավոր), եթե՝ ոչ, ապա միավորը ստանում է գնդակ նետողը։
Երբ խաղացողներից որեւէ մեկը հավաքում է 3 ձու (միավոր), նրան անուն են դնում։ Անունները որոշում են մասնակիցներից մեկի մատերի վրա, չորս մատին պահում են զվարճալի անուններ, իսկ մեկին՝ պարտված մասնակցի իրական անունը։ 3 միավոր ունեցող մասնակիցն ընտրում է մատերից մեկը, այնուհետեւ շնորհավորողը հայտարարում է նրա նոր (կամ հին) անունն ու խաղը շարունակվում է։ Եթե խաղի ընթացքում մասնակցին որեւէ մեկը դիմում է իր իրական անունով, ապա խաղի ընթացքում ստացած անունը փոխանցվում է այդ մասնակցին։